ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«ԱՄՆ-ն արտերկրում շարունակում է առևանգել ռուսներին»

«ԱՄՆ-ն արտերկրում շարունակում է առևանգել ռուսներին»
17.11.2013 | 12:26

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է արտերկրում առևանգել Ռուսաստանի քաղաքացիներին` չնայած Ռուսաստանի բազմաթիվ ահազանգերին:
«Միացյալ Նահանգները չի պատասխանում մեր կառուցողական բնույթի բազմաթիվ կոչերին, որ այս տեսակի առևանգմամբ և իրավական փաստաթղթերի օգտագործմամբ զբաղվելը չի բխում մեր ընդհանուր շահերիցվ,-ասել է ՌԴ արտգործնախարարը: Բացի դա, Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ունեն համապատասխան պայմանագիր. «Իսկ եթե ԱՄՆ-ն պահանջներ և դժգոհություններ ունի արտերկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներից, ապա այդ պայմանագիրը ներառում է իրավապահ մարմինների համապատասխան վերաբերմունք` ռուսական կողմի նկատմամբ: Մենք պնդում ենք, որ ԱՄՆ-ն առաջնորդվի հենց այդ պայմանագրի կետերով, նաև` ապագայում: Առայժմ, ցավոք, նրանք ուշադրություն չեն դարձնում մեր զանգերին` հետևելու իրենց իրավական պարտավորություններին»,- ասել է նախարարը` «Հետգրություն» ծրագրում տված հարցազրույցում:
Ըստ նրա, նման իրավիճակներում են հայտնվել շատ ռուսներ, առավել հայտնիներից են` Վիկտոր Բուտը և Կոնստանտին Յարոշենկոն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ